Երևի որոշել ա թողնի մեկ ուսուցիչ և այն էլ թանգարանում

Երևի որոշել ա թողնի մեկ ուսուցիչ և այն էլ թանգարանում

Պետք է բառը պարտադրանքի նշանակություն ունի։ Երբ ուղեղին պարտադրում ես՝ պետք է այսինչ բանը անել, դրանով ճնշում ես նրան։ Ուղեղը սկսում է դիմադրել, ընդվզել։ Փաշինյանը գալու օրվանից առ այսօր «պետք է այսինչ կամ այնինչ բանը» ասելով է զբաղված։ Այնքան է «պետք է, պետք է» արել, որ հասարակության ուղեղը մաշեցրել է։ Էլ ծալք չի մնացել, այնպիսի վիճակի է հասցրել, որ ուղեղն անգամ պետք է բառից դիմադրություն ցույց չի տալիս։ Այդ բառն արդեն նա ընդունում է անտարբերությամբ, որովհետև գիտի, որ երբ Փաշինյանն ասում է պետք է այսինչ բանն անել, նշանակում է , որ ոչինչ էլ չի անելու ու չպետք է անել։

Մի օրինակ բերեմ, վերջին օրինակը, որ ավելի համոզիչ լինի։ Այսօր Ազգային ժողովում 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել է՝ ուսուցիչը պետք է ստանա մեկ միլիոն դրամ աշխատավարձ։ Երբ իր պաշտոնյայի (իր բառը պատահական չի դրված, բոլոր պաշտոնյաները իրեն են պատկանում) աշխատավարձն է մինչև երկու միլիոն բարձրացնում՝ չի ասում․ դնում ու միանգամից բարձրացնում է, կողքից էլ պարգևավճարներով ու այլ կարգի պարգևատրություններով ողողում, բայց երբ խոսքը վերաբերվում է ուսուցչին, ասում է՝ պետք է բարձրացնել, որովհետև դա ոչ ինքն է անելու և ոչ էլ ուսուցիչն է հավատում, որ անելու է։ Դա միջոց է, «որոշ ուսուցիչների ատեստավորում» անվան տակ փողով շփել, որ իր համար տեղն ընկած ժամանակ լավ գործ անեն։

Փող տալու ձևը օրինականացնում է։ Եթե մանկավարժական ինստիտուտը որակավորում չի տալիս և Փաշինյանի «լիցենզագետները պիտի որակավորում տան»,  ուրեմն թող այդ ինստիտուտն էլ, ինչպես շատ կառույցներ, փակի։ Ո՞վ է ձեռքը բռնում։ Էլ ո՞րն է մանկավարժական ինստիտուտի դերը։ Թող իր կոկորդիլոսագետներից մեկը քանոնը դնի՝ հեկտարի մետրային  չափը հարցնի ու որը ճիշտ ասի, նրան «Ստեղծագործող մաթեմատիկոսի» որակավորում տա։

Հինգերորդ տարին է «պետք է» բառից այն կողմ չի անցել, յուրայինների համար անում է առանց «պետք է»-ի, մնացած բոլոր դեպքերում կիրառում է պետք է բառը։ Թոշակառուների աշխատավարձը պետք է բարձրացնել, բանակը պետք է բարեփոխել, դատարանները պետք է արդիականացնել, ԲՈւՀ-երը պետք է Աշտարակ տանել, Հայաստանը պետք է ծաղկացնել, Արցախը պետք է․․․ Վերջին օրինակի վրա հասկացաք, ինչի վրա  օգտագործում է պետք է բառը, վերացնում է դա իզ ու թոզով։ Արցախն ու՞ր է։ Հիմա որ ուսուցիչների աշխատավարձը սարքում ես մեկ միլիոն, կարդացե՞լ ես նրանց «շնորհակալաան խոսքերը»։ 

Եթե լավ բան ես ասում, ինչու՞ բոլորը ծիծաղում կամ վիրավորում են քեզ, նուրբ եմ գրում։ Մի գրառում կար, որը գործելակերպիցդ ելնելով է գրել, անունը չեմ նշում, գուցե ուսուցիչ է, «կաշին չքերթես»․․․ երևի որոշել ա թողնի մեկ ուսուցիչ և այն էլ թանգարանում։