«Բարսելոնան» մի թիմ է, որն իմ կյանքն է․ Լիոնել Մեսսի

«Բարսելոնան» մի թիմ է, որն իմ կյանքն է․ Լիոնել Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին սեր է խոստովանել ակումբին։ Նոր սեզոնի մեկնարկից առաջ արգենտինացի մարզիկը, ինչպես հայտնի է, հայտարարում էր, որ ուզում է հեռանալ ակումբից։ Սակայն նրան այդպես էլ չհաջողվեց պայմանավորվել պայմանագրի խզման հետ, որի ժամկետը լրանում է սեզոնի ավարտին։

«Ես սիրում եմ «Բարսելոնան», այդ թիմն իմ կյանքն է։ Մենք սիրային պատմություն ունենք «Բարսելոնայի» հետ, թիմն ինձ տվել է ամեն ինչ։ Ես հասկանում եմ, որ հիմա դժվար շրջան է եւ բարդ է։ Մեզ համար էլ դժվար է լինելու վերադառնալ այն բարձունքներին, որոնք ժամանկին նվաճել ենք»,- ասել է Մեսսին, ըստ La Sexta-ի։

Մեսսին, հիշեցնենք, իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»։ Ամենայն հավանականությամբ, սակայն նա ակումբից կհեռանա ամռանը։