Ոստիկանությունը խախտում է էթիկայի տարրական նորմերը

Ոստիկանությունը խախտում է էթիկայի տարրական նորմերը

Մի քանի ժամ առաջ մեր ստացած էքսկլյուզիվ ինֆորմացիան փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանությունից։ Լրատվական վարչությանը հարցում ուղղեցինք՝ կապված Գուրգեն Արսենյանի որդու հետ կապված միջադեպի հետ։ Պատասխանը ստացանք եւ դեռ չէինք հասցրել այն հրապարակել, երբ ոստիկանությունը, տարիներ առաջ իր որդեգրած մերժելի վարքագծով, մեր էքսկլյուզիվ ինֆորմացիան անմիջապես տրամադրեց shamshyan.com կայքին, որի հետ աշխատում է տարիներ շարունակ։
Հարգելի ոստիկանություն, ինֆորմացիայի գողությունն էլ գողություն է՝ այնպես, ինչպես գողություն է մեկի գրպանից գումար գողանալը։ 
Մի արեք, մի գողացեք մեր աշխատանքը եւ մի աշխատեք ստվերային ու անթույլատրելի մեթոդներով։