Սուտ մատնություն է դիտվում ոչ թե խավիար գնելը, այլ Փաշինյանի՝ ՊԵԿ-ին հրահանգելը

Սուտ մատնություն է դիտվում ոչ թե խավիար գնելը, այլ Փաշինյանի՝ ՊԵԿ-ին հրահանգելը

Նարեկ Սամսոնյանը մոտ երկու ժամ անց դուրս եկավ ՀՔԾ-ից։ Նրա փաստաբանը նախ տեղեկացրեց․

«Մենք համոզվեցինք, որ ՀՔԾ-ն իր սովորության համաձայն՝ անօրինական գործելաոճին չի դավաճանում։ Կարող ենք միանշանակ  պաշտոնական հայտարել, որ Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, չնայած հարգելի քննիչը ամեն կերպ փորձում էր  այդ կարգավիճակին բնորոշ իր գործողությունները կատարել։ Մենք մեր հայտարարություններով ամբողջովին փաստեցինք, որ մեղադրանքի էություն, բնույթ, հիմքեր չպարզաբանելու պարագայում մեղադրանք առաջադրելու կարգը չի հաղթահարվել։ Հետևաբար, նա չէր կարող հարցաքննվել որպես իրավաբան»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանները ինքնաբացարկ են հայտնել նաև քննիչին, որը նրա խոսքով ոտնահարեց «հայոց դատավարական օրենսգիրքը»։ Նարեկ Սամսոնյանը պարզաբանեց, որ սուտ մատնություն է որակվել ոչ թե խավիարի գնման փաստը, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ին հրահանգներ է տվել։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը ՀՔԾ կանչվել էր «սև խավիարի գործով»՝մեղադրյալ։ Սամսոնյանը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը ամսական 2 անգամ 6 հազար դոլարի  սև խավիար է գնում միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի համար և որ իր՝ այդ մասին բարձրաձայնումից հետո Փաշինյանը ՊԵԿ-ին հրահանգել էր նեղել տնտեսվարողին, որից գնվել էր խավիարը։