Ուկրաինայում արձագանքել են Կրեմլի հայտարարությանը

Ուկրաինայում արձագանքել են Կրեմլի հայտարարությանը

Չկան Ուկրաինայի տարածքներ, որոնք իբր ամրագրված են Ռուսաստանի Սահմանադրության մեջ։ Կան միայն Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված տարածքներ, որոնք կազատագրվեն։Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ռուսաստանի Սահմանադրության մեջ գրանցված «Ուկրաինայի տարածքներ» չկան, որի մասին պնդում է Մոսկվան։ Կան միայն Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներ, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, տարածքները կազատագրվեն»,- ասել է նա։

Պոդոլյակը նաև նշել է, որ «Ռուսաստանի Սահմանադրությունը» որևէ առնչություն չունի կայուն իրավական փաստաթղթերի հետ, և դրա բովանդակությունը հնարավոր չէ հաշվի առնել։