Էրդողանը կարևոր առաջարկ ունի Պուտինին

Էրդողանը կարևոր առաջարկ ունի Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Ռուսաստանին առաջարկել հնարավորինս շուտ վերսկսել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ 
Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը, գրում է ura.ru-ն։

«Էրդողանը ՌԴ-ին կառաջարկի իր միջնորդությունը հակամարտությունը կարգավորելու հարցում՝ կրկնելով այն թեզը, որ հակամարտությունում հաղթողներ և խաղաղ գործընթացում պարտվողներ չեն լինի», - ՌԻԱ Նովոստի-ին ասել է աղբյուրը։ 

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Թուրքիան բազմիցս հանդես է եկել բանակցությունների միջոցով Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին։

Աղբյուրը Էրդողանին անվանել է միակ համաշխարհային առաջնորդը, որին վստահում են ինչպես Մոսկվան, այնպես էլ՝ Կիևը: Նշվում է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է խաղաղ բանակցությունների վերսկսման առաջարկ անել օգոստոսին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անկարայում նախատեսված հանդիպման ժամանակ։