Ե՞րբ կմենամարտեն Մասկն ու Ցուկերբերգը

Ե՞րբ կմենամարտեն Մասկն ու Ցուկերբերգը

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել X-ի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկի հետ:  Այս մասին նա գրել է Threads սոցիալական ցանցում, հայտնում է NBC News-ը։

Ցուկերբերգը հավելել է, որ Մասկին առաջարկել է մենամարտել օգոստոսի 26-ին, սակայն հաստատում չի ստացել։

Իր հերթին Մասկը հայտարարել է, որ Ցուկերբերգի հետ մենամարտը ուղիղ եթերով կհեռարձակվի X-ով, և դրանից ստացված ողջ հասույթը կփոխանցվի վետերաններին։

Ավելի վաղ Մասկն ու Ցուկերբերգը սոցցանցերում փոխանակվել էին ակնարկներով՝ պատրաստակամություն հայտնելով մենամարտ անցկացնել խառը մենամարտերի (MMA) կանոններով։

Ի դեպ, Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դանա Ուայթը հույս է հայտնել, որ միլիարդատերերի մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոնավոր դոլարներ կհավաքի բարեգործական նպատակներով: