Նոր շարժում՝ «Մերժիր գժին»

Նոր շարժում՝ «Մերժիր գժին»

Այսօր Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Ծիծեռնակաբերդի բարձունքում հավաքված քաղաքացիները ոչ միայն հարգանքի ու հիշատակի տուրք էին փորձում մատուցել նահատակներին, այլև իրենց քաղաքական բողոքն էին  արտահայտում  իշխանության դեմ։ Ծիծեռնակաբերդի բարձունքում իրադարձություններն իրար հետևից էին զարգանում։

Նախ մի խումբ քաղաքացիներ՝ պաստառներով  իրենց զորակցությունը  հայտնեցին  Բաքվում պահվող հայ գերիներին, նաւ բողոքի ձայն բարձրացնելով, հետո հաջորդեց ՀՀ վարչապետի տիկնոջ եւ դստեր այցը հուշահամալիր, որի ընթացքում քաղաքացիները անդադար վանկարկեցին՝ Նիկոլ դավաճան։

Ուշագրավ էր նաև մի շարք քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդ, որոնց սպիտակ վերնաշապիկներին գրված էր՝ «Մերժիր գժին»։ Նրանց խոսքերով՝ իրենք էլ հերթական շարժումն ու ակցիան են որոշել նախաձեռնել՝ ընդվզելով ռեժիմին եւ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Նշեցին, որ իրենց շարժմանը միացողների թիվը օր օրի ավելանում է։

Նշենք, որ  նախաձեռնության անդամները  «Մերժիր գժին» գրությամբ շապիկներով սպիտակ վերնաշապիկներ էին բաժանում ներկաներին։