Ռուսական մամուլը հաղորդում է Ժիրինովսկու մահվան մասին

Ռուսական մամուլը հաղորդում է Ժիրինովսկու մահվան մասին

Կյանքի 76-րդ տարում մահացել է ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Լիբերալ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովկսին։

Կյանքի վերջին օրերը Ժիրինովկսին անցկացրել է կոմայի միջեւ։ Մահը արձանագրվել է այսօր առավոտյան 10։45-ին։ Ժիրինովսկին Կենտրոնական կլինիկական հիվանդանոց տեղափոխվել էր փետրվարի երկուսին՝ կորոնավիրուսային հիվանդությամբ։ Նրա մոտ առկա է եղել թոքերի լուրջ ախտահարում, նա միացվել էր արհեստական շնչառական ապարատին։

Մարտի կեսերին մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ժիրինովսկու առողջական վիճակում դրական փոփոխություններ են եղել։ Սակայն մարտի քսանին հայտնի դարձավ, որ նրան նորից մեդիկամենտոզային կոմայի մեջ են մտցրել՝ սկսված սեպսիսի պատճառով։

ՀԳ Ավելի ուշ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Ժիրինովսկու մահվան մասին լուրերը։ Նա ասել է, որ նրա վիճակը իրոք ծանր է, սակայն չի մահացել ու մաղթում են նրան շուտափույթ ապաքինում։

Ավելի ուշ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը եւս հերքել է Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին լուրերը։ Նախարարության մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» փոխանցել են, որ ներկայումս նրան ցուցաբերվում է ամբողջ բժշկական օգնությունը, որը նախատեսված է այն վիճակի համար, որում գտնվում է Ժիրինովկսին։