Հզոր պայթյուն՝ Թեհրանում․ փլատակների տակ մարդիկ են մնացել

Հզոր պայթյուն՝ Թեհրանում․ փլատակների տակ մարդիկ են մնացել

Թեհրանի բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել։ Շենքի մեծ մասն ավերվել է։ Վնասվել են մոտակայքում գտնվող երեք-չորս շենքեր և խանութ,  հաղորդում է Tasnim-ը։

Այս պահին փլատակների տակից դուրս է բերվել 12 մարդ, երեք տուժածի վիճակը գնահատվում է ծանր։
Ենթադրվում է, որ փլատակների տակ ավելի շատ մարդիկ կան։ 

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։