«Վագներ»-ը մեր երկիր մուտք գործելու փորձ է արել․ լեհ պաշտոնյա

«Վագներ»-ը մեր երկիր մուտք գործելու փորձ է արել․ լեհ պաշտոնյա

Լեհաստանում հայտարարել են, որ «Վագներ» ՌՄԿ-ի զինյալներն իրենց երկիր մուտք գործելու փորձ են արել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Պավել Յաբլոնսկին։

Նրա խոսքով, «Բելառուսի կողմից եկող սպառնալիքը շատ իրական է»։
«Լեհաստանը պաշտպանվելու համար դիտարկում է բոլոր միջոցները՝ ընդհուպ սահմանի ամբողջական փակումը»,-հավելել է փոխնախարարը։