Մեղադրել է Ադրբեջանին 

Մեղադրել է Ադրբեջանին 

Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլա  Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին քննադատել է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները՝ «Տասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Նա մասնավորապես ասել է, որ Իրանի եւ Ադրբեջանի ճանապարհները բաժանվել են այն պատճառով, որ Ադրբեջանը սկսել է սերտացնել հարաբերություններն Իսրայելի հետ։

Վերջինս նշել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ցանկանում է իհարկե, որ Իրանն ունենա լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ, սակայն դրա համար որոշակի կանոններ է հարկավոր պահպանել։ «Մենք չենք կարող ընդունել մահմեդական որոշ երկրների կողմից Իսրայելի հետ հարաբերությունների հաստատումը։ Որքան այդ պետությունները մոտ են դառնում Իսրայելին, այնքան հեռանում են մեզանից»,- ասել է Վիլայաթին։