Ըստ ամենայնի` ես կմասնակցեմ Անթալիայում դիվանագիտական ֆորումին. Միրզոյան

Ըստ ամենայնի` ես կմասնակցեմ Անթալիայում դիվանագիտական ֆորումին. Միրզոյան

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից, թե ի՞նչ փուլում է գտնվում երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը:

Միրզոյանը հստակ պատասխան չտվեց` հիշեցնելով, որ իրենք դեռևս հասել են նրան, որ հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքը: Այս քայլը, ըստ նրա, դրական է, հիմա սպասում են մյուս թեմաների արդիականացմանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե մոտակա ժամանակահատվածում սպասվո՞ւմ են բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումներ, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքն անցյալ տարի Թուրքիայի արտգործնախարարությունից պաշտոնական հրավեր է ստացել` մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, որտեղ ենթադրում է` կլինեն նաև շփումներ ու քննարկումներ, և դրան, ըստ ամենայնի, ինքը կմասնակցի: