«Դելտա» շտամը ունակ է վարակել երեք անգամ ավելի շատ մարդկանց

«Դելտա» շտամը ունակ է վարակել երեք անգամ ավելի շատ մարդկանց

Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճը  պայմանավորված է այն հանգամանքով, որ փոխվել է վիրուսի շրջանառվող գենը: Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամի կրողը ի վիճակի է վարակել մոտ վեց մարդու մինչեւ դրա ի հայտ գալն ու հայտնաբերումը: Այս մասին ասել է ՌԴ համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը:  

«Ներկայումս հերթական աճը պայմանավորված է վիրուսի շրջանառվող գենի փոփոխությամբ: Իրականում, «Դելտա» շտամը ունակ է վարակել երեք անգամ ավելի շատ մարդկանց», - ասել է Գորելովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: