Լուսնի ուղեծրի փոփոխությունը՝ ջրհեղեղների պատճառ

Լուսնի ուղեծրի փոփոխությունը՝ ջրհեղեղների պատճառ

Լուսնի ուղեծրի սպասվող փոփոխությունները կարող են Երկիր մոլորակի վրա ջրհեղեղների պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել են NASA-ն և Հավայան համալսարանի գիտնականները: Նրանց կատարած ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Nature Climate Change. ամսագրում:

Գիտնականները եկել են եզրակացության, որ այդ փոփոխություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան 2030 -ական թվականներին, իսկ հետևանքները ավերիչ կլինեն ԱՄՆ քաղաքների ենթակառուցվածքների համար:

Գիտնականները նաև նշում են, որ այս անգամ Լուսնի ուղեծրի սպասվող փոփոխությունն առավել մեծ անհանգստության առիթ է տալիս: Սա պայմանավորված է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմամբ, ինչը գլոբալ տաքացման հետևանք է: