Արցախի ողջ տարածքում գազ չի լինի

Արցախի ողջ տարածքում գազ չի լինի

Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։ Այս մասին տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն:

Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։