Ալիևներն օկուպացված հայկական Աղավնոյում են

Ալիևներն օկուպացված հայկական Աղավնոյում են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ օգոստոսի 26-ին այցելել է օկուպացված հայկական Լաչինի (Քաշաթաղ) շրջանի Աղավնո գյուղ։

Նրանք գյուղում ծանոթացել են կատարված աշխատանքներին և հանդիպել բնակիչների հետ, հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ օգոստոսի 25-ին, պետական ծրագրի առաջին փուլի շրջանակում, Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Լաչինի (Քաշաթաղի շրջանի) Աղավնո գյուղ է վերադարձել ադրբեջանական 20 ընտանիք (88 անձ)։

Հիշեցնենք, որ Աղավնոն Ադրբեջանին է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 26-ին՝ 2020 թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։