Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով. Կոպիրկին

Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահները տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով.  Կոպիրկին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Չեմ նշի անգամ մեր դիտորդական կետերի տեղակայումը, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին»,- նշել է նա:

Կոպիրկինի խոսքով` հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։