23- ամյա Բոքոնիկ Սերյոգան քաղաքապետարանում պաշտոն է ստացել

23- ամյա Բոքոնիկ Սերյոգան քաղաքապետարանում պաշտոն է ստացել

Ստեփանավանի տարածաշրջանում մանկական միջոցառումների կազմակերպիչ Սերյոժա Շահբազյանը, որը, մեզ ասացին, ավելի հայտնի է Բոքոնիկ Սերյոգա մականվամբ,եւ վայելում է ՔՊ հովանավորչությունը, Լոռվա մարզի Ստեփանավանի քաղաքապետի ԺՊ Արմեն Գրիգորյանի կողմից նշանակվել է քաղաքապետարանի տուրիզմի զարգացման բաժնի պետ։

Նշենք, որ Սերյոժա Շահբազյանը ընդամենը 23 տարեկան է։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Ստեփանավանի քաղաքապետարանից․

«Մենք այդպիսի հաստիք չունենք և վարչության պետ հասկացություն չկա, դա ընդամենը հասարակական կարգով համակարգող է, ինֆոկենտրոնի համակարգող։ Այդպիսի բաժին չկա, բաժնի պետ չկա։ Դա ստորաբաժանում էլ չէ, քաղաքացիական աշխատանք կատարող է»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ 

Հարցրինք՝ բայց քաղաքապետարանի վերահսկողության տակ է, չէ՞, գործում․

«Բա իհարկե, համայնքապետարանի հաստիքացուցակում է, Դուք կարող եք մեր կայքէջը բացել, նայել»։