Ադրբեջանը հաստատեց Լևոն Մնացականյանի կալանավորումը․ մանրամասներ

Ադրբեջանը հաստատեց Լևոն Մնացականյանի կալանավորումը․ մանրամասներ

Գրել էինք, որ Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է 2015-ից 2018 թվականներին Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է տեղեկությունը և մանրամասներ հայտնել։

«Քննությամբ հիմնավոր կասկածներ են հաստատվել, որ 1965 թվականին ծնված, Հադրութի շրջանում բնակվող, Հայաստանի նախկին զինվորական Լևոն Հենրիխի Մնացականյանը, ով 2013-2018 թթ. աշխատել է որպես ԼՂ ՊԲ հրամանատար, ինչպես նաև եղել է Ադրբեջանի տարածքում գործող ապօրինի զինված զինված խմբավորման անդամ, մի խումբ անձանց հետ համաձայնությամբ, 2002 թվականից ի վեր գերեվարել է մի քանի ադրբեջանցիների և նրանց ենթարկել բազմաթիվ խոշտանգումների։ 

2006 թվականի նոյեմբերի 8-ին որոշվել է Լևոն Մնացականյանին որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով, նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ համապատասխան դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և նրա նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։

Այս տարվա սեպտեմբերի 29-ին Լ.Մնացականյանը Լաչինի անցակետով Հայաստան անցնելիս բերման է ենթարկվել և հանձնվել քննությանը, նրան մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածով։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-նշված է հայտարարության մեջ։