Ո՞ւմ և ի՞նչ է ակնարկում Ռոմանոս Պետրոսյանը

Ո՞ւմ և ի՞նչ է ակնարկում Ռոմանոս Պետրոսյանը

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հազար անգամ նախընտրելի է հանդուրժել, պատվախնդրորեն ընդունել թեկուզ եւ ակհայտ «կեղծ վկայություններով ու բանսարկությամբ» գեներացված հազար ու մի «մեղադրանք» եւ պատվով հաղթահարել վստահության բազմաթիվ ճգնաժամեր՝ հանուն ընդհանուր մեծ գործի հաջողության, հակառակ՝ արդարացիորեն հակադրվելու եւ փոքր հարցերում «սեփական ճշմարտացիությունն» ապացուցելու գայթակղությանն ու արդարացի մղումին, ինչը միանշանակորեն կվնասեր ընդհանուրիդ «մեծ գործին», եւ այդով՝ նախեւառաջ ինքդ քեզ համար, ապա նաեւ՝ միջավայրիդ ներսում հանդիսանալ արժանապատիվ, սկզբունքային, արդարամիտ, վստահելի, կանխատեսելի, գաղափարական ընկեր-գործընկեր-թիմակից, ում հետ պատերազմ գնալն իսկ մեծ պատիվ է, քան բնույթով լինել ընդամենը պատեհապաշտ, կարիերիստ, բանսարկու մեկը՝ հանգամանքների բերումով ընդամենը «ճիշտ պահին՝ ճիշտ տեղում» հայտնված եւ միշտ «ճիշտ կողմնորոշվող», դափնիների պակաս չզգացող ու միշտ «ջրից չոր դուրս եկող» իբր «հաջողակ» ոմն մեկը, ում այսպես, թե այնպես՝ կյանքն ու ժամանակն իր տեղը ցույց են տալիս…
Հ.Գ. Ցավոք, վերջիններիս պակասը երբեք չի զգացվում. բոլոր ժամանակներում, բոլոր ոլորտներում»։