Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավորին հրավիրել է Թեհրան

Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավորին հրավիրել է Թեհրան

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին Թեհրան այցելելու հրավեր է ուղարկել։ 

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Նախագահը հրավեր է ստացել Սաուդյան Արաբիայի թագավորից (այցելելու Էր Ռիադ), ինչպես նաև գրավոր հրավեր է ուղարկել միապետին (այցելելու Թեհրան)»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնել են հարաբերությունները և դրանց սերտացման ուղղությամբ որոշ քայլեր կատարել։