Կիանու Ռիվզը հայտնվել է պատմության դասագրքերում

Կիանու Ռիվզը հայտնվել է պատմության դասագրքերում

Աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Կիանու Ռիվզը հայտնվել է ուկրաինական հանրակրթական դպրոցների համար նախատեսված «Համաշխարհային պատմություն» առարկայի 10-րդ դասարանի դասագրքերում։ Անհայտ հանգամանքներում, ֆոտոշոպի օգնությամբ դերասանի նկարը հայտնվել է 1932 թվականի «Ճաշ երկնաքերում» լուսանկարում, ու ապա արդեն հայտնվել պատմության դասագրքում։ Լուսանկարն այն մասին է, թե ինչպես են աշխատավորները ճաշում «Ռոկֆելլեր պլազա»-ի շինարարության ժամանակ։ Դասագիրքը հրատարակվել է 2018 թվականին։ Այս մասին գրում է MEDUZA-ն։