Կոչ են արել վերականգնման հատուկ ծրագիր մշակել 

Կոչ են արել վերականգնման հատուկ ծրագիր մշակել 

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ են արել Ուկրաինայի համար մշակել հետպատերազմական վերականգնման հատուկ ծրագիր կամ ինչպես ընդունված է ասել՝ «Մարշալի պլան»։ Այս մասին նրանք գրել են Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված համատեղ հոդվածում։ Այս հոդվածը, ըստ մասնագետների, բավականին ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ արդեն վաղը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով հատուկ կոնֆերանս է կայանալու։

Հոդվածում նշվում է, որ Ուկրաինային ցուցաբերվելիք օգնությունը ԵՄ շահերից է բխում եւ դա ԵՄ պարտականությունն է, քանի որ Ուկրաինան պաշտպանում է միջազգային կարգուկանոնը եւ եվրոպական արժեքները, խաղաղ գոյակցության սկզբունքները եւ ծաղկուն ապագայի հեռանկարը։