Առաջիկա տարիներին ձմեռային սեզոնը ավելի բարդ է լինելու

Առաջիկա տարիներին ձմեռային սեզոնը ավելի բարդ է լինելու

2023-2024 թվականների ձմեռային սեզոնը Շվեյցարիայի համար այս տարվա գալիք ձմեռային սեզոնից էներգամատակարարման առումով շատ ավելի դժվարին է լինելու։ Այս մասին գրում է Le Temps պարբերականը։

Պարբերականը նշել է, որ նշված ժամանակահատվածում ռուսական գազի հանդեպ հասանելիությունը գործնականում կդառնա անհնարին եւ բացի այդ, չինական տնտեսությունն էլ անցնում է վերագործարկման փուլ եւ ամեն ինչ շատ ավելի բարդ է լինելու։ Նման պայմաններում այլ բան չի մնում, քան պաշարների կուտակումը։ Ընթացիկ տարվա առաջիկա ձմեռային սեզոնը շատ բան է ցույց տալու էներգետիկ առումով եւ գլոբալ էներգետիկ ճգնաժամի պայմաններում Եվրոպայի կենտրոնում գտնվող Շվեյցարիան չի կարողանա խուսափել այդ ճգնաժամից։

Պարբերականը նշում է, որ դեռ հայտնի էլ չէ, թե արդյոք այս տարվա ձմռանը Շվեյցարիայի ունեցած էներգակիրների պաշարները կբավականացնեն թե հնարավոր է ձմեռվա կեսին խնդիրներ առաջանան։