Հույս է հայտնել, որ աղքատ երկրներին գյուղմթերք եւ պարարտանյութեր կմատակարարվեն 

Հույս է հայտնել, որ աղքատ երկրներին գյուղմթերք եւ պարարտանյութեր կմատակարարվեն 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի, որ «հացահատիկային գործարքի» շրջանակներում, որը կնքվել էր Ստամբուլում այս տարվա հուլիսին, Ռուսաստանից դեպի աղքատ երկրներ գյուղմթերքի եւ պարարտանյութերի մատակարարում կիրականացվի։

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է աղքատ երկրներին հացահատիկի եւ պարարտանյութերի մատակարարման հարցը։ «Հույս ունեմ, որ կկարողանանք լուծել այդ հարցը եւս»,- աել է Թուրքիայի նախագահը՝ Դիարբեքիրի երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։