Եվրոպական ինտրիգներ. Եւրահանձնաժողովի նախագահի հարցում հստակություն չկա

Եվրոպական ինտրիգներ. Եւրահանձնաժողովի նախագահի հարցում հստակություն չկա

Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության (ԵՄ) պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Ուրսուլա ֆոն դեր Լայենին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ: 

«Այսօր համաձայնություն չկա»,- ասել է Միշելը Բրյուսելում ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո։

Նրա խոսքով, առաջնորդները լսել են ֆոն դեր Լեյենին, ով «կիսվել է իր մտքերով Եվրամիության ապագայի վերաբերյալ»։
Մինչ այս Financial Times-ը (FT), վկայակոչելով մի շարք դիվանագետների ու պաշտոնյաների, գրել էր, որ ԵՄ երկրների ղեկավարները կպաշտպանեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։
65-ամյա Լայենը Եվրահանձնաժողովը ղեկավարում է 2019 թվականից և առաջին կինն է, որը գլխավորում է կազմակերպությունը։ Նա բազմաթիվ անգամներ պրոադրբեջանական հայտարարություններ է արել եւ հայկական շահից բխում է, որ նա չվերընտրվի այդ պաշտոնում։