Արճիճը ավելի թեթև է այս մարդու տված հացից 

Արճիճը ավելի թեթև է այս մարդու տված հացից 

Էն որ երախտամոռ է ասում՝ գիտե՞ք ինչ է նշանակում։ Տունդ  կրակ եմ տվել, ստեղծածդ վառել, ով էլ ձեզանից փրկվել, եկել է՝ թողել եմ,  որ լույս աշխարհի տակ ապրեն։ Տեղ եմ տվել։ Գիտի թե Հայաստանը իր հոր տունն է ու տեղ տալը լավություն անել է։  Հայաստանի հացն էլ իր հոր տան հացն է, բերել ու բաժանել է փրկվածներին։ Էն կոպեկներն էլ, որ բաժանում է, գիտի թե իր ժառանգությունն է եղել ու հիմա բաշխում է․․․ Որ ասում են՝ Արցախին մենակ ես թողել՝ իբր թե վիրավորված պոռթկում է՝ երախտամոռություն։

Տեսեք ինչ է ասում ․ «Ղարաբաղին մենակ ենք թողել եւ այլն, կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն»։  Երախտամոռություն նշանակում է անշնորհակալություն, ապերախտություն։ Հարց է ծագում՝ ո՞րն է արածդ, որ Հայաստանը կամ Արցախը երախտապարտ լինի քեզ։ Արցախի հանձնու՞մը, հայաթափու՞մը, մո՞րթը, սովամահ անե՞լը․․․ Հետևանքների ողջ պատասխանատուն դու՛ ես։ Ինչի՞ համար շնորհակալ լինեն։ Կա՞ այդպիսի բան։ Նման դեպքում սովորական մարդու ասածը թույլ կհնչի, մեր հսկաներին արթնացնենք։ Հրանտ Մաթևոսյանը  «Մենք ենք, մեր սարերում» Նիկոլի նման մարդուն լավ բնորոշել է։ Երբ մարդուն հաց ես տալիս, այն էլ ոչ քո հացը ու անընդհատ երեսով տալիս, հասկացնում, որ եթե իր մասին մի վատ բան ասի՝ հացը կկտրի․
«– Ամենածանր բանն ինչն է, գիտե՞ս,- հարցրեց Զավենը:
– Ինչպե՞ս ամենածանր բանը:
– Էնպես:
– Դե, արճիճը:
– Այդ արճճից ծանրը լավության ծանրությունն է. ես քո տանը ոչխարի երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, և քայլում եմ ու մտածում, որ քո տանը երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, ոչխար եմ տեսնում՝ հիշում եմ, միս եմ տեսնում՝ հիշում եմ, հովիվ եմ տեսնում՝ հիշում եմ, խաղող եմ տեսնում՝ հիշում եմ: Անընդհա՛տ հիշում եմ: Ծա՜նր է երախտագիտության զգացումը: Քանի՜ անգամ ես լսել՝ «էդ էլ իմ լավությունը»: Քանի՜ անգամ ես ինքդ ասել: Այդպես է, միասին են՝ երախտագիտություն-երախտամոռություն: Արճիճը սրանց մոտ թեթև է, և ուրեմն ես գերադասում եմ խանութի երշիկը իմ կոպեկներով:

Իրոք, արճիճը ավելի  թեթև է այս մարդու տված հացից։ Հացն էլ իրե՜նը լինի․․․