Առաջարկում եմ ջահերով երթը Ծիծեռնակաբերդից հետո ուղղել դեպի Արցախ

Առաջարկում եմ ջահերով երթը Ծիծեռնակաբերդից հետո ուղղել դեպի Արցախ

Արցախի ճանապարհին դրվող ադրբեջանական անցակետը նման է լինելու բանտի, լավագույն դեպքում՝ գետտոյի չարագուշակ մուտքի՝ բիրտ, նվաստացուցիչ ու խտրական կանոններով: Հանդուրժել դա՝ նշանակում է հաշտվել Արցախի նորովի մեկուսացմանը՝ գոյութենական առավել խիստ սպառնալիքով: Հուսով եմ՝ ազգային մեր պատվախնդրությունից դեռ պատառիկներ են մնացել:

Ուստի առաջարկում եմ այսօր Երեւանում կայանալիք ջահերով երթը Ծիծեռնակաբերդից հետո ուղղել դեպի Արցախ: Գուցե դա ազդանշան լինի հետագա սպառազեն երթի, առանց որի հայոց մեր ընդհանուր անվտանգությունը չի կայանալու: 

Վաղը Ապրիլի 24-ն է, եւ այն չափազանց շատ բան է հուշում մեզ: Ո՛չ, թելադրում է:

Հրանտ Ալեքսանյան