Ինչու՞ է Զելենսկին մեկնել Նիդեռլանդներ

Ինչու՞ է Զելենսկին մեկնել Նիդեռլանդներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Ֆինլանդիան, որտեղ մասնակցել է Ուկրաինայի և սկանդինավյան երկրների գագաթնաժողովին և մեկնել Նիդեռլանդներ։ Այդ մասին հայտնում է Նիդեռլանդների հեռարձակման կորպորացիան։

Ըստ հոլանդական լրատվամիջոցների՝ մայիսի 4-ին Ուկրաինայի ղեկավարը նախատեսում է Հաագայում ելույթ ունենալ «Առանց արդարության խաղաղություն չկա»։

Սա կլինի Զելենսկու առաջին այցը Նիդեռլանդներ՝ որպես ուկրաինական պետության ղեկավար։