Անցել է «Սիլոյի պարին»

Անցել է «Սիլոյի պարին»

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե Արևմուտք- Ռուսաստան հարաբերությունում էլ կարող է մանիպուլացնելու  «իր թանկագին շնորհը» օգտագործել և լուրջ հաջողության հասնել ։ Հույս ուներ, որ Ռուսաստանը Ուկրաինայում ջարդուխուրդ կլինի ու ինքը Արևմուտքի ականջին կգոռա՝ մենք քոնն ենք՝ արա ինչ ուզում ես, բայց դե Ռուսաստանը՝ չնայած Արևմուտքի ու Եվրոպայի միավորված հակագրոհի,  պարտվելու միտք չունի ու ստիպված մի մարդու իշխանությունը՝  կողմնորոշվելու նժարը կորցնելով, անցնել նոր հայտարարության։  

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին Բրյուսելում«Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովում հայտարարեց․ «Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար»։ Շաբաթներ առաջ գրել էի, որ Նիկոլ Փաշինյանն անցնելու է Սիլոյի պարին․ 
Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը, Քաջիկը,
Ինգյած ետևաս կիկյան,
Ոչ էն, ոչ էն, ոչ էն, ոչ էն…
Հիմա արդեն Սիլոյի պարի մեջ է։ Արդեն իր մտահղացումը արտահայտում է ենթակաների շուրթերով՝ սս ոչ ՀԱՊԿ- ինն եմ, ոչ Արևմուտքինը, ոչ Եվրոպայինը, ոչ Թուրքիայինը, ես արտադաշինքային պետություն եմ։  Եղբայր,- կասեր Հակոբ Պարոնյանը,-  ՀԱՊԿ-ի հետ մի քիչ ավելի մտերիմ հարաբերությունը խանգարու՞մ էր քեզ «գրկից գիրկ թռչելու»։ Արդեն կարելի է կանխագուշակել  այս իշխանության հաջորդ քայլը, որը հեռու չէ։ Ուկրաինայում պատերազմն ավարտվելուց ու Ռուսաստանի մեջքը շտկվելուց, Նիկոլ Փաշինյանը «գրկից գիրկ թռնելուց» ու ամեն ինչ ավերելուց հետո, չի բացառվում որ Հակոբ Պարոնյանի հերոսուհիներից մեկի նման Ռուսաստանին կասի՝  Ես էրիկ ունիմ, ինչու՞ պիտի փաթտըվիմ եղեր անոր։ Այսինքն դու ես իմ էրիկը, դաշնակիցը, ինչու՞ պիտի փաթաթվեմ Արևմուտքին։ Կասի ու չի հիշի, որ Հայաստանից սակարկելու բան չի մնացել։