Հույն պատգամավորն առաջարկել է զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ

Հույն պատգամավորն առաջարկել է զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ

Հունաստանի «Հունական Լուծում» կուսակցությունից Եվրոպական խորհրդարանի անդամ Էմանուիլ Ֆրանգոսն առաջարկել է Թուրքիայի նկատմամբ սահմանել զենքի էմբարգո։

Պատգամավորը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ խնդրելով զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Ֆրանգոսը թվիթերյան իր էջում հրապարակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակը։ 

Նամակում գրված է, որ որ Թուրքիան ավելի ու ավելի ավտորիտար, գործնականում ֆաշիստական պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում:

«Թուրքիան կասկածների տեղ չի թողել իր ծավալապաշտական ոգու վերաբերյալ, որն ուժեղացել է վերջին 4 տարիների ընթացքում, ինչը կարող ենք հասկանալ հետևյալ գործողություններից.

-Այն ունի Կիպրոսի հյուսիսային հատվածն օկուպացրած 40.000 զինվոր։

-Այն ունի թուրք զինվոներով ռազմաբազա Լիբիայում, չնայած նաև  Լիբիա է ուղարկել 3.800 սիրիացի զինվոր։

-Մշտական սադրանքների է դիմում Հունաստանի հանդեպ՝ ռազմական մարտահրավեր նետելով իր ինքնիշխան իրավունքներին։

-Այն ունի ռազմական ներկայություն Ալբանիայի Վլորեի բազայում (Փաշա Լիման) (ո՞ր դաշինքի դեմ)։

-Այն օկուպացրել է Սիրիայի հյուսիսը, որտեղ ստեղծում է բազաներ ու փոխում բնակչության կազմը։

-Այն զինում է Ադրբեջանը, ուր նաև ուղարկում է ջիհադիստ մարտիկների և գրոհայինների՝ Հայաստանի դեմ իր ռազմական ագրեսիայի համար։

-Ծրագրում է ռազմաբազա կառուցել Սուդանում (Սուակին), որպեսզի վերահսկի Կարմիր ծովի միջանցքը։

Այս գործողություններից որևէ մեկն ի սկզբանե համաձայնեցված չի եղել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ»,- նշված է նամակում։

Ըստ Ֆրանգոսի՝ Թուրքիայի գործողությունները խախտում են ՄԱԿ-ում խաղաղությանը և կայունությանը վերաբերող իր հիմնարար պարտավորությունները։