Ի՞նչ բացահայտեց մեր մեկշաբաթյա ընդվզումը և փողոցային պայքարը. Կարին Տոնոյան

Ի՞նչ բացահայտեց մեր մեկշաբաթյա ընդվզումը և փողոցային պայքարը. Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրում է.

«Այլընտրանք չկա, միակ ճանապարհը ժողովրդի համախմբումն է, բայց.......

Ի՞նչ բացահայտեց մեր մեկշաբաթյա ընդվզումը և փողոցային պայքարը-

1. Ես հասկացա, թե որն է մեր գերխնդիրը, հասկացա, որ ժողովուրդն ունի առաջնորդության, վստահության և անհավատության լրջագույն խնդիր:

2. Մեր մասնատվածությունը խանգարում է օրեցօր ահագնացող վտանգները հեռազգալ և պատրաստվել դրանց դիմագրավմանը:

3. Հասկացա, որ համախմբմանը խիստ խանգարում են խմբային ամբիցիներն ու վարկաբեկվելու վախերը, որը առավել հատուկ է տղամարդ գործիչներին:

4. Ոչ քաղաքական, ոչ հասարակական դաշտում չկա միմյանց նկատմամաբ պարզագույն հարգանք, ազնվություն դրսևորելու մշակույթ: 

5. Փոխարենը կա համատարած թշնամանք և խանդ, որը ինքնին թուլության խոստովանությունն է:

6. Չկա համարձակություն- մեր շատ հանդիպումների առաջարկներին պատասխանում են գաղտնի հանդիպելու պայմանով - չկա ընկալում, որ պաշտպանվելու լավագույն  միջոցը ոչինչ չթաքցնելն է: 

7. Չկա ասպետականության ու բարոյական նորմերը չտրորելու որևէ դրսևորում................
Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ չեն կարող նույն Ազգի զավակները համարձակ հանդիպել իրար և բաց հարթակում, ժողովրդից ոչինչ չթաքցնելով բանախոսել, բանավիճել, քննարկել համագործակցության հնարավոր և անհնարին տարբերակները և, անգամ չհամագործակցելու որոշումից հետո առանց իրար վիրավորելու հեռանալ, չէ որ մենք կարող ենք ունենալ ամենատարբեր, ամենաթշնամական հայացքներ, բայց մի բան մեզ մոտ միշտ նույնը կմնա՝ մենք նույն Ազգի զավակներն եք, նույն Հայրենիքը ունեք և նույն Պետությունը:

Սրանք ախտորոշումներ են, որոնցից բուժվելու պահանջը պետք է դրվի մեր կրթական համակարգի առջև:

ՑՊԱՀԱՆՋ: