Ոստիկանությունը անհամաչափ գործողություններ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ

Ոստիկանությունը անհամաչափ գործողություններ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Եթե հետևել եք այսօրվա ակցիային, ապա տեսել եք, թե ինչպես է ոստիկանությունը անհամաչափ գործողություններ կիրառում ցույցի մասնակիցների, ավելի ստույգ տղամարդ մասնակիցների հանդեպ։ Ոստիկանությունը իրազեկման ակցիայից րոպեներ անց բերման ենթարկեց վրանը ու բարձրախոսները, քանի որ նախորդ օրերի փորձից գիտեն, որ անգամ բերման ենթարկելուց հետո մենք շարունակելու ենք ակցիան։

Եթե Փաշինյանը մտածում է, որ բարձրախոս ու վրան տանելով կանխելու է իրազեկումը, չարաչար սխալվում է։ Մեր ակցիայի մասնակիցներով անհատապես ենք մոտեցել մարդկանց ու իրազեկել նախաձեռնության մասին։ Շարունակելու ենք մեր գործը, իսկ իշխանության ոչ համարժեք արձագանքը փաստում է, որ իրենք վախենում են մարդկանց ոտքի ելնելուց, իրենց հեռացնելուց, իշխանությունը իրենց համար գերակա է պետական շահից, դրա համար պատրաստ են վտանգել պետությունն ու պետականությունը իրենց իշխանությունը պահելու համար։

Շնորհակալ եմ այսօր մեզ միացողներին ու լուսաբանող լրագրողներին։