Պետք է վերանայել «հացահատիկային համաձայնագիրը». ՌԴ ԱԳ փոխնախարար

Պետք է վերանայել «հացահատիկային համաձայնագիրը». ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանը կարծում է, որ կարիքավոր երկրներին պարենով ապահովելու համար պետք է ճշգրտումներ մտցվեն «հացահատիկի համաձայնագրի» վերաբերյալ գործում։

Այդ մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Ստամբուլում Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական խորհրդակցություններից հետո։ Նրա խոսքով, քաղաքական խորհրդակցությունները օգտակար են եղել։

«ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործընկերները պետք է հայտարարություններից անցնեն իրական գործողությունների՝ Ռուսաստանից գյուղմթերքների արտահանման վրա դրված սահմանափակումները վերացնելու համար։ Ռուսաստանը կշարունակի աշխատել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ աշխարհում պարենային անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է ռուս դիվանագետը։

Վերշինինը հավելել է, որ Ստամբուլում անցկացված քաղաքական խորհրդակցությունների ժամանակ թուրքական կողմը մանրամասն տեղեկացվել է Ուկրաինայի ԶՈւ ագրեսիվ պահվածքի մասին։