Լոգանք՝ 2 րոպեում․ Սաքսոնիա-Անհալթի վարչապետի խնայողության դեղատոմսը

Լոգանք՝ 2 րոպեում․ Սաքսոնիա-Անհալթի վարչապետի խնայողության դեղատոմսը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆը Bild թերթին տված հարցազրույցում ասել է, որ էներգիան խնայելու համար երկու րոպեում ցնցուղ է ընդունում։

Միաժամանակ նա նշել է, որ իր տանը տաք ջուր են միացնում միայն առավոտյան՝ լոգանք ընդունելու համար։ Լվացվելու համար նրանից ոչ ավելի, քան երկու րոպե է պահանջվում։ 
Բացի այդ, Հազելոֆն ասել է, որ տանը ջեռուցվում է միայն հյուրասենյակն ու ճաշասենյակը՝ մինչև 20,5 աստիճան։

Վարչապետը հավելել է, որ իր կինը տաք տնային կոշիկներ է գնել և բրդյա սվիտերներ է կրում։ Պաշտոնյան կարծում է, որ ցածր ջերմաստիճանը օգուտ է տվել ընտանիքին, քանի որ այս ձմեռ նրանք դեռ չեն հիվանդացել։