Դոնեցկում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել

Դոնեցկում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել

ւկրաինական զինված ուժերի կողմից Դոնեցկի Կիրովի շրջանի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինին:

Ավելի վաղ ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում հայտնել էր, որ ուկրաինական զորքերը 4 անգամ գնդակոծել են Դոնեցկի Կիրովի շրջանը՝ արձակելով 152 մմ տրամաչափով 4 արկ և 122 մմ տրամաչափով 11 արկ:

«Կիրովի շրջանի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել»,- ասված է քաղաքապետի «Տելեգրամի» էջում:

Հունիսի 10-ին Դոնեցկի Կիրովի շրջանում գնդակոծությունների հետևանքով կրկին խաղաղ բնակիչ էր տուժել։

Դոնեցկի ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը մայիսի 20-ին էլ հայտնել էր, որ ուկրաինական զորքերը գնդակոծել են Վլադիմիրովկա ավանը, ինչի հետևանքով զոհվել է` 5, վիրավորվել` 1 մարդ։