Որոնք են հակաքաղցկեղային հատկություն ունեցող մթերքները

Որոնք են հակաքաղցկեղային հատկություն ունեցող մթերքները

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում անվանել է հակաքաղցկեղային հատկություն ունեցող մթերքները։

Նրա խոսքով, մուգ հատապտուղները, ինչպիսիք են հապալասը և մոշը, պարունակում են ռեկորդային քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են քաղցկեղի կանխարգելմանը։

Նա նաև խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել բանջարեղեն և մրգեր, որոնք ներառում են լիկոպին և բետա-կարոտին: Դրանք կան  ծիրանի, դդումի, գազարի մեջ: Բժիշկը բացատրել է, որ լիկոպինը կանխում է շագանակագեղձի քաղցկեղը, իսկ բետա-կարոտինը` կրծքագեղձի  քաղցկեղը։

Սոլոմատինան նաև խորհուրդ է տվել ուտել խաչածաղկավոր բանջարեղեն, մասնավորապես՝ կաղամբ և բրոկկոլի: «Գոյություն ունի սուլֆորաֆան, որը նույնպես ակտիվ   հակաքաղցկեղային միջոց է: Կա նաև մանրաթել, և այն շատ լավ է կանխարգելում հաստ աղիքի քաղցկեղը»,- ասել է նա: