Ադրբեջանն ու Թուրքիան մշակել են հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացումը

Ադրբեջանն ու Թուրքիան մշակել են հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացումը

Ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժությունների ընթացքում գիշերը և սահմանափակ տեսանելիության պայմաններում տարբեր առաջադրանքներ են կատարվել։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։

Զորավարժությունների այս փուլում պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման արդյունքում մշակվել և կատարվել են նրա տեխնիկան և կենդանի ուժը ոչնչացնելու խնդիրները։

Հիշեցնենք, որ վարժանքներն իրականացվում են Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի շրջաններում»։