Հետախուզվողը հայտնաբերվել է Արթիկ քաղաքում

Հետախուզվողը հայտնաբերվել է Արթիկ քաղաքում

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, Արթիկ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հունվարի 5-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Էդգար Խ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին: