Քաղաքացիները փակել են Բագրատաշենի եւ Բավրայի ճանապարհը

Քաղաքացիները փակել են Բագրատաշենի եւ Բավրայի ճանապարհը

Քաղաքացիները փակել են դեպի Բագրատաշեն եւ Բավրա տանող ճամփան։ Նրանք հայտարարում են, որ եթե հանձնվեն Տավուշի գյուղերը, Լոռին, մասնավորապես Թեղուտ գյուղը դառնալու է սահմանամերձ։ 

«Ալավերդու տարածաշրջանի Թեղուտ գյուղը դառնալու է սահմամանամերձ։ Որպեսզի թույլ չտանք նման կործանարար գործընթաց, այս կերպ մեր անհնազանդությունն ենք հայտնում։ Խնդրում ենք՝ բարձրացրեք ձեր բողոքի ձայնը ժողովուրդը, դա ուժ ունի, այն կունենա իր հետեւանքը։ Դուրս եկեք ձեր բնակավայրերի մոտ տարածքներում ձեր անհնազանդությունը հայտնեք հակապետական այս գործընթացներին»,-հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ