Ինչ թերություններ ունեն չինական ավտոմեքենաները
«ՌԲԿ»-ն փոխացնում է, որ չինական ավտոմեքենաներ օգտագործողներն ամենից հաճախ գանգատվում են փոխանցման տուփի հետ եղած խնդիրներից եւ մեքենայի էլեկտրոնային համակարգի խափանումներից։ Ընդ որում, էլեկտրոնային համակարգի խափանումները, որպես կանոն, առաջանում են աշուն-ձմեռ սեզոնին, ցածր ջերմաստիճանների պատճառով։ Հատկապես խոցելի են Dongfeng-ի ավտոմեքենաները։ JAC-ի ավտոմեքենաներում էլ հաճախ լինում են ABS ապաբլոկավորման համակարգի խափանումներ։
Փոխանցման տուփի խնդիրները, ըստ մասնագետների, առավել հաճախ նկատվում են JAC-ի եւ Kaiyi-ի ավտոմեքենաների մոտ։ Նրանց մոտ պարզապես շարքից դուրս են գալիս վարիատորները։ Changan-ի ավտոմեքենաների դեպքում էլ, եթե այն շատ է կանգնած մնացել խցանման մեջ, ռոբոտը գերտաքացման սխալ ցուցում է տալիս կամ անցնում է վթարային ռեժիմ։ Մասնագետները նշում են, որ կան նաեւ այլ թերություններ, որոնք երբեմն հանգեցնում են նրան, որ մեքենան կարիք է զգում կապիտալ վերանորոգման։
Կարծիքներ