Մեկ ամիս չի իմացել, որ 150 հազար դոլար է շահել
Միացյալ Նահանգների բնակչուհին մեկ ամիս չի իմացել, որ վիճակախաղով 150 հազար դոլարի ջեթ փոթ է շահել։ Այս մասին հայտնում է Michigan Lottery Connect-ն։
Ըստ հաղորդման, 41-ամյա Ջենիֆեր Հորթոնը, ով Միչիգան նահանգի Մաունթ-Փլեզանթ քաղաքի բնակիչ է, վիճակախաղի տոմս է գնել բենզալցակայանում, այն դրել պայուսակի մեջ, եւ մոռացել։ Միայն մեկ ամիս անց է կինը գտել տոմսը։ Հասկանալով, որ խաղարկությունն արդեն անցել է, կինը գնացել է խանութ եւ խնդրել, որ սքանավորեն իր վիճակախաղի տոմսը։ Այդ ժամանակ էլ անակնկալ իմացել է, որ իր տոմսը շահող է եղել եւ շահել է 150 հազար դոլար։ «Անհավանական զգացողություն էր ձեռքում բռնել տոմս, որը այդքան գումար արժի»,- ասել է կինը՝ լրագրողների հետ շփման ժամանակ։ Նա հավելել է, որ գումարը կօգտագործի հաշիվները վճարելու համար, ինչպես նաեւ՝ ընտանիքի հետ կմեկնի արձակուրդ։
Կարծիքներ