Մահացել է կորոնավիրուսի 50 մուտացիայով հիվանդացած պացիենտը

Մահացել է կորոնավիրուսի 50 մուտացիայով հիվանդացած պացիենտը

Ամստերդամում մահացել է այն տարեց անձը, ով մեկ ու կես տարում հիվանդացել է կորոնավիրուսային հիվանդության հիսուն մուտացիայով։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։ Հայտնի է, որ տղամարդը հիվանդ է եղել 613 օր՝ սկսած 22 թվականի փետրվարից։ Այն ժամանակ նա վարակվել էր «օմիկրոն» շտամով եւ բուժվել Ամստերդամի բժշկական համալսարանին կից գործող բուժկենտրոնում։

Հայտնի է նաեւ, որ նախքան հիվանդանալը, վերջինս մի քանի անգամ պատվաստվել է։ Սակայն վիրուսը պացիենտի օրգանիզմում երեք շաբաթում կարողացել է ադապտանալ կորոնավիրուսի դեմ պայքարող դեղանյութին եւ սկսել պայքարել դրա դեմ։ Մասնագետները նշում են, որ սա աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության ամենաերկարատեւ դեպքն է հանդիսանում։