Անհայտ անձինք գնդակահարել են ռուս ոստիկաններին

Անհայտ անձինք գնդակահարել են ռուս ոստիկաններին

Կարաչայ-Չերքեզիայում (հանրապետություն ՌԴ-ի կազմում) անհայտ անձինք կրակել են երեք ոստիկանների վրա։
Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot Telegram ալիքին հղումով։

Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ ապրիլի 21-ին ժամը 23:40-ին Կարաչաևսկում տեղի Նիժնիի շուկայի տարածքում հարձակման է ենթարկվել իրավապահների երեք հոգանոց ջոկատը: Աշխատակիցները հերթապահել են և հսկել տարածքը, երբ անհայտ անձինք կրակ են բացել նրանց վրա։

Կրակոցների արդյունքում ողջ է մնացել միայն մեկ աշխատակից՝ ազդրի և մեջքի հրազենային վնասվածքներով։ Դասակի հրամանատարի տեղակալն ու նրա երկրորդ ենթակային փրկվել չի հաջողվել։ Երեքի մոտից էլ գողացել են ծառայողական զենքերը։

Չարագործներին որոնում են։