Թրամփը հույս ունի խուսափել «եռյակի» սպառազինությունների մրցավազքից

Թրամփը հույս ունի խուսափել «եռյակի» սպառազինությունների մրցավազքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում, որ հույս ունի խուսափել ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան սպառազինությունների մրցավազքից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրի հայտարարությունը։

«Նախագահ Թրամփը վերահաստատել է, որ հույս ունի, որ կխուսափի չափազանց թանկ արժեցող սպառազինությունների մրցավազքից, որը կարող է լինել Ռուսաստանի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Վիեննայում սպառազինությունների վարեհսկման օրակարգով բանակցություններում առաջընթաց կգրանցվի»,- ասել է Դիրը։