Ունայի Էմերին գլխավորեց «Վիլյառեալը»

Ունայի Էմերին գլխավորեց «Վիլյառեալը»

Ունայի Էմերին գլխավորեց «Վիլյառեալը»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը մասնագետի եւ ակումբի միջեւ հաշվարկված է երեք սեզոնի համար, մինչեւ 2023 թվականի ամառը։ Այս պաշտոնում Էմերին հաջորդել է Խավիեր Կալյեհային։

Հիշեցնենք, որ վերջին ակումբը, որը գլխավորել է Ունայի Էմերին, եղել է «Արսենալը»։ Նա ղեկավարել է նաեւ «Վալենսիան», «Սեւիլիան», իսկ 2012 թվականին՝ մոսկովյան «Սպարտակը»։