Իրաքում վերսկսվել է ավիահաղորդակցությունը

Իրաքում վերսկսվել է ավիահաղորդակցությունը

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ վերականգնում են ավիահաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։ Այս մասին հայտնում է «ԻՆԱ» լրատվական գործակալությունը։ Ըստ պարբերականի հաղորդման, արդեն իսկ Բաղդադ են ժամանել առաջին օդանավները։ Նշենք, որ օդանավակայանների գործունեության վերականգնման մասին որոշումը կայացվել էր անցյալ շաբաթ Իրաքի՝ Առողջապահության եւ անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ Միաժամանակ նաեւ որոշվել է կրճատել պարետային ժամը, իսկ զոհաբերության Իդ ալ-Ադհա տոնի ժամանակ՝ օգոստոսի 2-3-ին, այն ընդհանրապես հանել։