Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է․ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է նրա աջակիցներին

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է․ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է նրա աջակիցներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ է մեկնարկել։ Մի շարք քաղաքացիներ, աջակիցներ հավաքվել են դատարանի բակում: Դատարանի բակում է նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Սա իհարկե պիտի զարմանալի չլինի, որովհետև ես բոլոր տարիներին էլ եղել քաղաքական բանտարկյալնեի կողքին։ Իրենք ինձ համար գույն չունեն ու քաղաքացին են Հայաստանի Հանրապետության։ 90-ականներից սկսած ես եղել եմ ՀՀ բոլոր քաղբանտարկյալների կողքին»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այո, պրն Աշոտյանը եղել է իշխանություն ու իր իշխանության օրոք էլ են եղել քաղբանտարկյալներ, նրանց իշխանությունից առաջ էլ են եղել քաղբանտարկյալներ, բայց ցավալիորեն փաստն այն է, որ այսօր պրն Աշոտյանը նույնպես դարձել է քաղաքական բանտարկյալ։ Օրենքի փաստացի այս մասով կիրառվել է ընտրովի»,- հավելեց նա։