Ռուսական զինված ուժերում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը գերազանցել է 400 հազարը

Ռուսական զինված ուժերում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը գերազանցել է 400 հազարը

Ռուսաստանի զինված ուժերում ավելի քան 400 հազար մարդ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության պատվաստում է անցել։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը, հավելելով, որ խոսքը երկու բաղադրիչով պատվաստվածների մասին է, իսկ միայն մեկ բաղադրիչով պատվաստվածների թիվը գերազանցում է 530 հազարը։

Պատվաստվածների 41 տոկոսը զինվորականներ են, իսկ 59 տոկոսը կուրսանտներ, ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսներ՝ բուհական կամ նախաբուհական կատեգորիայի։ Ամեն օր պատվաստում անցնում են ավելի քան 12 հազար զինվորական կամ նրանց ընտանիքի անդամներ։

Նշենք, որ ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն եւս պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ նախատեսված ռուսական պատվաստանյութով։